Տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողով՝ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակում


Տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողով՝ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակում

  • 07-11-2013 16:12:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա էին միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:
Փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: Նա վստահություն հայտնեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ եւ իրաքցի գործարարների միջեւ համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: "Իրաքն ունի հսկայական շուկա եւ այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախեւառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով` միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող "Արտահանվող հայկական ապրանքներ" ցուցահանդեսը եւ գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին` ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային եւ արտահանման հնարավորություններին",-նշեց փոխվարչապետ Ա. Գեւորգյանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ներդրումային միջավայրին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play