Մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի


Մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի

  • 08-11-2013 16:14:37   | Հայաստան  |  Տնտեսություն

Եռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների, համատիրությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: 


Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի  նշանակությունը յուրաքանչյուր հայի համար՝ այստեղ տնկվել են մշտադալար թույաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաև  նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: 


Հատուկ ուշադրություն կդարձվի  բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:  Հիմնականում   կտնկվեն  գնդաձև ակացիաներ, հացենիներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից հայտնում են, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ և 5000 թուփ: Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար, 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին:  Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:
 
 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play