Երևանում ավելանում է մշտադալարների թիվը


Երևանում ավելանում է մշտադալարների թիվը

  • 08-11-2013 16:17:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում իրենց աշխատանքային գրասենյակներին, գործունեության օբյեկտներին հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։



Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ 



 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play