Կրթական նոր նախաձեռնություններ հայ-ռուսական օրակարգում


Կրթական նոր նախաձեռնություններ հայ-ռուսական օրակարգում

  • 08-11-2013 19:01:42   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

   


Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Կոսաչևի հետ: 
Ողջունելով հյուրերին` Կ. Կոսաչևը կարևորել է երկու երկրների մեջ հումանիտար համագործակցությունը, ընդգծելով հատկապես նախարարության հետ կրթության և գիտության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա. Աշոտյանը նշել է, որ երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը գտնվում է երկու պետությունների Նախագահների ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն է նրանց վերջին հանդիպման ընթացքում անդրադարձը կրթության և գիտության հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում ռուսերենի, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման, դասագրքերի, ուսանողների փոխանակման կրթաթոշակային ծրագրերի հետ կապված հարցեր: Կողմերը պատրաստակամություն  են հայտնել  նոր թափ հաղորդել հայ-ռուսական կրթական օրակարգում գտնվող բոլոր հարցերին, ինչպես նաև այդ օրակարգը համալրել նոր նախաձեռնություններով:
Հանդիպումից հետո Ա. Աշոտյանը  «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերությունում հյուրընկալվել է Կ. Կոսաչևի հեղինակային հաղորդմանը:

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play