Հաստատվել են մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր


Հաստատվել են մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր

  • 11-11-2013 15:27:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի կազմումը հանրային քննարկումներ անցկացնել համայքի հետ: 
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին Ճամբարակի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը, ինչպես նաեւ   Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքների եւ Երեւանի Սիլիկյան թաղամասի առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխության հարցերը:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play