ԱՐՄԵՆԱԼ-ը 9 ամսում 2013թ. ավելացրեց արտադրությունը և արտադրանքի արտահանումը


ԱՐՄԵՆԱԼ-ը 9 ամսում 2013թ. ավելացրեց արտադրությունը և արտադրանքի արտահանումը

  • 12-11-2013 11:53:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան, 12 նոյեմբերի 2013 թ. – 2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է, արտադրեց 20 464,7 տոննա արտադրանք, որը 4,7% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը: 
 
Ինչպես վկայում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա 9 ամիսներին ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 20 751,4 տոննա, որը 8,6% ավելի է, քան 2012 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ ԱՄՆ արտահանման մեջ գերազանցում է 87%: 
 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Հարկային ծառայության տվյալներով, գործարանի պետբյուջե մուտքերն աճել են 23,1% 2012 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ և կազմել են 1 մլրդ 414 մլն դրամ: 
 
ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի ամսական միջին ցուցանիշը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 331,3 հազար դրամ, այն 10% ավելացել է տարեսկզբից և սղաճից առաջ է ընկնում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play