Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը


Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը

  • 12-11-2013 13:59:14   | Հայաստան  |  Տնտեսություն
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: 


Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։ 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։ 


 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play