ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին

  • 12-11-2013 15:32:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր   ընդունել է  Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ)  ներդրումային միջավայրի ստորաբաժանման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ագրոբիզնեսի ծրագրի ղեկավար Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին:
2011 թվականից  ՀԲԽ  անդամ  Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)   Հայաստանում  ներդրումային միջավայրի բարեփոխումների խորհրդատվական ծրագիր է իրականացնում:
Ողջունելով հյուրին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  գործունեությունը՝  նշելով, որ տարիներ ի վեր կորպորացիայի   իրականացրած աշխատանքի շնորհիվ է նաև, որ   Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման , սննդի անվտանգության  և տեսչական ստուգումների  ուղղությամբ մեծ աշխատանքներ է իրականացվել: 
Պարոն Շտրուբենհոֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել է, որ   IFC-ն   գյուղատնտեսությունը համարում է գերակա ուղղություն: 
Հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է վերամշակող արդյունաբերության ոլորտում  HACCP համակարգի ներդրումը, որն ավելի մրցունակ կդրաձնի արտադրողներին միջազգային շուկայում   և  ակնկալում է,  այս հարցում IFC-ի  աջակցությունը:
Զրուցակիցները   քննարկել են  նաև համագործակցության նոր եզրեր , ինչպես նաև  հստակեցրել են  2014-2017 թվականների  նոր ծրագրերի իրականացման ուղղությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play