ՀՀ քաղաքաշինության նախարարն այցել է Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ


ՀՀ քաղաքաշինության նախարարն այցել է Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ

  • 12-11-2013 17:06:11   |   |  Տնտեսություն

Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներում: 
Նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրեց կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ: Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:
Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավատրված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play