Ավարտվել են Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները


Ավարտվել են Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները

  • 13-11-2013 13:54:37   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: 


Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ 


Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցհայտնում են, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաև վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները և ստացել են նոր վկայականներ։

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play