ՀՀ կառավարության կառավարման համակարգը համապատասխանում է քաղաքացիների կարիքներին և ձգտումներին


ՀՀ կառավարության կառավարման համակարգը համապատասխանում է քաղաքացիների կարիքներին և ձգտումներին

  • 13-11-2013 14:02:52   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ավելի բարձր աստիճանի թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու իր հանձնառությանը, ինչպես նաև քաղաքացիների համար ապահովել այնպիսի կառավարում, որը լավագույնս կհամապատասխանի նրանց կարիքներին և ձգտումներին: Հանրային հաստատությունների և արդյունավետ կառավարման ամրապնդումը եղել է պետության առաջնահերթություններից, և վերջին տասնամյակում Հայաստանի իշխանություններն իրականացրել են մի շարք միջոցառումներ այդ կապակցությամբ:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը միանալու մասին որոշումը համապատասխանում է այդ քաղաքականությանը և արատահայտում է կառավարության հանձնառությունն էապես բարելավելու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների որակը: 2011 թվականից սկսած՝ ԲԿԳ գործընթացը կառավարության օրակարգի կարևորագույն մաս է կազմում՝ գտնվելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի անմիջական վերահսկոության ներքո:
2012-2013 թվականներին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների հաջողված արդյունքը կարևոր քայլ էր ժողովրդավարության և ազատականացման ճանապարհին: Ակնկալվող դրական ազդեցությունը կառավարության գործունեության վրա նշանակալի է: Համաձայն Համաշխարհային բանկի՝ 2013 թվականի զեկույցի, Հայաստանը “doing business” ցուցանիշով զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը 185 երկրների շարքում՝ բարձրանալով 18 կետով 2012 թվականի համեմատությամբ: Օգոստոսին «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: 2013 թվականի այլ խոշոր միջազգային վարկանիշավորումները նույնպես նպաստավոր են եղել Հայաստանի համար:
 
Կոռուպցիան մնում է որպես առաջնային մարտահրավեր, և Հայաստանի կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ոլորտում ևս առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:
ԲԿԳ Հայաստանի առաջին գործողությունների ծրագիրը ներառում է մի շարք հավակնոտ նպատակներ և պարտավորություններ: Ինքնագնահատման գործընթացը, որն իրականացվել է ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կողմից, ցույց տվեց, որ այդ հանձնառությունների մեծամասնությունը հաջողությամբ կատարվել է կամ ավարտին կհասցվի մոտ ապագայում:
Նոր գործողությունների ծրագրում ներառված են այն պարտավորությունները, որոնք առավել մարտահրավերային են և դեռևս իրականացման ժամանակ, ջանքեր և նվիրում են պահանջում: Այն նաև արտացոլում է այն փորձը, որը կուտակվել է կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նախադեպը չունեցող համագործակցության արդյունքում, ինչպես նաև քաղված դասերը: Թեև չգրված, սակայն քաղաքացիական հասարակության ներգրավման և ԲԿԳ գործընթացին վերջինիս կողմից ցուցաբերվող աջակցության աստիճանի բարձրացումը մեկ այլ պարտավորություն է, որը Հայաստանի կառավարությունը մտադիր է առավելագույն չափով իրականացնել:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Այս համատեսքտում Բաց կառավարման գործընկերությունը ևս մեկ հնարավորություն է կառավարությունները դարձնել առավել բաց և պատասխանատու, ունենալ այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում: 
Առավել թափանցիկ և մասնակցային կառավարում ապահովելու նպատակով կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պետական մարմինների նկատմամբ մարդկանց վստահության մակարդակի, ինչպես նաև պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանի բարձրացմանը: Մասնավորապես.
Կառավարության որոշումների նախագծերի մշակում. կառավարության որոշման նախագիծ մշակող մարմիններն այսուհետև նախագիծը տեղադրում են իրենց ինտերնետային կայքում, որպեսզի հանրությունը դեռևս քննարկման փուլում իրազեկվի նախագծի վերաբերյալ և իր առաջարկություններով մասնակից դառնա կառավարության որոշումների ընդունմանը։ 
Կառավարության նիստերի օնլայն հեռարձակում. կառավարության նիստերը բաց են լրագրողների համար, դրանք զուգահեռաբար հեռարձակվում են online եղանակով: Մենք ապահովելու ենք կառավարության նիստերի ուղիղ հեռարձակում՝ կառավարության նիստերի դահլիճից կառավարության մամլո ասուլիսների սրահ: Մենք այսօր ունենք հավատարմագրված մեծ թվով լրատվամիջոցներ, որոնք բոլորը հնարավորություն են ունենալու առաջին հարկում գտնվող սրահից հետևել կառավարութնա նիստերին՝ օնլայն ռեժիմով: Այնտեղ տեղակայված են համակարգիչներ, որոնցից նրանք ազատորեն պետք է կարողանան՝ ապահովելով կառավարության գործունեության հրապարակայնությունը:
ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության թափանցիկության ապահովում. այսօր ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները ևս բաց են ու թափանցիկ: Դրանք զետեղված են www.e-gov.am կայքէջում: 
Գույքի և եկամուտների հայտարարագրման թափանցիկության ապահովում. այժմ արդեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարագրերը հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www.ethics.am)՝ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հայտարարագրման ենթակա տվյալների ցանկի: Հանձնաժողովը ստեղծվել է 2012թ. հունվարի 9-ին՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովն անկախ գործող մարմին է: Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: 
Ներկայումս Համաշխարհային բանկի հետ համապատասխան ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում հայատարարագրման ողջ համակարգի էլեկտրոնայնացման ուղղությամբ: Տվյալ ծրագրի նպատակն է ապահովել հայտարարագրված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև հեշտացնել հայտարարագրերի՝ կայքում տեղադրելու գործընթացը:
 
Պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ապահովման նպատակով ներդրվել են նոր սկզբունքներ և մոտեցումներ. 
Ցանկացած միջոցառում կամ միջոցառումների ծրագիր, որ ներկայացվում է որևէ պետական մարմնի կողմից, պետք է պարունակի ծրագրի արդյունքների հստակ ձևակերպում, ընդ որում այդ արդյունքները պետք է լինեն չափելի: 
Պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է նրանց իրականացրած աշխատանքը:
Կատարողականի հիման վրա գնահատվում է ոչ միայն պետական մարմնի, այլև ամեն մի աշխատակցի կատարած աշխատանքը։ 
 
Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում
ՀՀ կառավարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, որոնց նպատակը ՀՀ քաղաքացիների համար որոշ ծառայություններից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Մասնավորապես.
Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում և փորձաքննության անցկացում. այժմ մինչև 2.5 տոննա գյուղատնտեսական մթերք արտահանող անձինք ներկայացնում են ընդամենը 4 փաստաթուղթ, ստանում հավաստագիր 1 աշխատանքային օրվա ընթացքում և վճարում 2000 դրամ: Նախկինում ծագման երկրի հավաստագիր ստանալու համար արտահանողները պարտավոր էին ներկայացնել թվով 7 փաստաթուղթ, սպասել 5 աշխատանքային օր և վճարել 25-35 հազ. դրամ: 
Քաղաքաշինարարական թույլտվություններ. այժմ մինչև 1500 քմ շինություն կառուցելու համար թույլտվությունը տրամադրվում է 27 օրում նախկին 5 ամսվա փոխարեն։ Իսկ եթե բնակելի տուն կառուցելիս նախագիծը ընտրում եք «ՀՀ համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգից», շինթույլտվություն այլևս չի պահանջվում։ Այդ կատալոգը կարելի է ստանալ յուրաքանչյուր  քաղաքապետարանում և գյուղապետարանում:
Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ. 2012թ. հունվարի 1-ից գործարկվել է անշարժ գույքի կադաստրի վարման համար նախատեսված` «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև հանրությանը անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am կայքը, որը, ի թիվս այլ էլեկտրոնային ծառայությունների, հնարավորություն է տալիս նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները:
Միասնական վճարումների համակարգի ներկայացում (պորտալ). վճարումների պետական էլեկտրոնային համակարգը (www.e-payments.am) ներդրվել և գործարկվում է ՀՀ կառավարության 2012թ. որոշմամբ: E-payments համակարգը հնարավորություն է ընձեռում բոլոր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կատարել էլեկտրոնաին եղանակով: 
Պետավտոտեսչության ոլորտի բարեփոխումներ՝ մեքենաների գրանցման, վարորդական իրավունքի տրամադրման, տուգանքների և վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրում. ստեղծվել է մեկ միասնական կենտրոն, որտեղ կենտրոնացված են պետավտոտեսչության կողմից իրականացվող բոլոր գործառույթներն ու մատուցվող ծառայությունները: Կենտրոնը հնարավորություն է ընձեռում իրականացնելու այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝ մեքենայի գրանցում, վարորդական իրավունքի տրամադրում, տեխնիկական անձնագրի ձեռքբերում, առքուվաճառք և այլն:
Կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայում (Կարգավորման «Guillotine» ծրագիր). ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի նպատակն է էականորեն թեթևացնել բիզնեսի և քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը:
Կառույցն իր գործունեության ընթացքում նկարագրում է պետության հետ բիզնեսի և քաղաքացիների փոխհարաբերությունները, համադրում դրանք միջազգային լավագույն փորձի հետ, կարգավորման բեռի թեթևացման նպատակով համապատասխան պետակա կառավարման մարմինների հետ պատրաստում առաջարկությունների փաթեթ, այն քննարկում բիզնես ոլորտի, հասարակական կազմակերպությունների հետ և ներկայացնում Բարեփոխումների խորհրդի հաստատմանը:
Ծրագրի արդյունքում կկրճատվի կարգավորում պարունակող իրավական ակտերի նվազագույնը 30 տոկոսը, մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի, ինչի արդյունքում զգալիորեն կնվազի բիզնեսի և քաղաքացիների ուսերին ընկնող ֆինանսական բեռը:
 
Տեսչական բարեփոխումներ
Ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգայցերի հաճախականությունը խիստ սահմանափակվել է.
Տարին 1 անգամ՝ բարձր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ,
3 տարին 1 անգամ՝ միջին ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ,
5 տարին 1 անգամ՝ ցածր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ։
Այսուհետ ստուգում իրականացնող պետական մարմինները պարտավոր են մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը հաստատել և իրենց պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ստուգումների տարեկան ծրագիրը (բացառությամբ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների): Ինչպես նաև մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմինները հրապարակելու են նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների վերաբերյալ հաշվետվություն: Տարեկան պլանից դուրս ստուգումները անց են կացվելու բացառապես օրենքով սահմանված հստակ դեպքերում՝ թվով ինը։ 
 
Հարկերի վճարում
Շահութահարկի և եկամտահարկի կանխավճարները և նվազագույն վճարումները կրճատվել են 8-ով: Այդ վճարումները կատարվում են եռամսյակային կտրված¬քով (տարեկան 4 անգամ)` նախկին ամենամսյա (տարեկան 12 անգամ) վճարումների փոխարեն:
Գույքահարկի և հողի հարկի վճարումները կրճատվել են 2-ով: Այդ վճարումները կատարում են կիսամյակային կտրվածքով (տարեկան 2 անգամ)՝ նախկին եռամսյակայինի փոխարեն (տարեկան 4 անգամ): 
Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, անկախ ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, այսուհետ չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (Ձև1 և Ձև2) հարկային մարմին։
Անկախ վարձու աշխատողների քանակից` գործատուները հարկային մարմին պար¬տադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները ներկայացնում են եռամսյակային կտրվածքով` նախկին ամենամսյա (տարեկան 12 անգամ) վճարումների փոխարեն:
Ոչ ռեզիդենտներին եկամուտներ վճարելիս հարկային գործակալները վճարված եկա¬մուտների եւ պահված շահութահարկի վերաբերյալ ամփոփ հաշվարկը ներկայացնում են տարեկան կտրվածքով` նախկին եռամսյակայինի փոխարեն (տարեկան 4 անգամ)։
ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջը վերացվել է այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն դրամի փոխարեն։
Պետական մարմինների կողմից ստուգայցեր
Ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգայցերի հաճախականությունը խիստ սահմանափակվել է.
Տարին 1 անգամ՝ բարձր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ,
3 տարին 1 անգամ՝ միջին ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ,
5 տարին 1 անգամ՝ ցածր ռիսկայնության տնտեսվարող սուբյեկների մոտ։
Ոչ պլանային ստուգումները անց են կացվում բացառապես հստակ դեպքերում՝ թվով ինը։ 
 
ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդարադատության ոլորտ
Էլեկտրոնային նոտարի ամբողջական համակարգի ներդրում
Էլեկտրոնային ՔԿԱԳ համակարգի ներդրում
 
Տարածքային կառավարման ոլորտ
Հայաստանի Հանրապետության թվով 250 համայնքներ կմիանան «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության համակարգին, թվով 200 համայնքներում կգործարկվեն համացանցային կայք-էջերը:
 
Մշակույթի ոլորտ
Մշակութային ծառայությունների ոլորտում տեղեկատվության և ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ   կշարունակվի մշակութային ժառանգության թվանշայնացման գործընթացը, ինչը հնարավորություն է ստեղծում իրականացնել թանգարանային արժեքների հանրահռչակումը տեղեկատվական շտեմարանների  կայքերի և վիրտուալ ցուցադրությունների միջոցով:
 
Պաշտպանության ոլորտ
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Բարեվարքության ամրապնդում» նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակը պաշտպանության ոլորտում կոռուպցիայի նվազեցումն ու բաց կառավարման էթիկայի բարելավումն է: 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտ
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում
Ի գիտություն.
2012 թվականից ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ, որը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող որևէ հարցով դիմել միասնական ընդունարան և ստանալ հնարավոր խնդիրների լուծումը՝ բացառելով դրամական վճարների (կենսաթոշակներ, նպաստներ կամ դրամական օգնություն) համար դիմելիս քաղաքացի-սոցիալական աշխատող անմիջական կապը, դրանով նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: 2013թ. օգոստոսի դրությամբ հանրապետությունում գործում են ինտեգրված սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ, ևս 35 կենտրոններ նախատեսվում է ձևավորել մինչև 2017թ.: 
 
Քաղաքաշինության ոլորտ
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում և համայնքների կողմից դրանց փուլային գործարկում.
Ի գիտություն.
Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետի 2013թ. հուլիսի 10-ի N548-Ա որոշմամբ uտեղծվել է աշխա-տանքային խումբ, որին հանձնարարվել է մշակել և սահմանված ժամկետում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը: 
 
Պետական եկամուտների ոլորտ
Մաքսային ձևակերպման ոլորտում՝ նախնական հայտարարագրման և ամբողջովին էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի ներդրում:
 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով ներկայացվող հայտարարագրերից անցում հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև նշված հայտարարագրերի ավտոմատ կերպով հրապարակայնացում հանձնաժողովի կայքէջի միջոցով: 
 
Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտ
Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրում: 
 
Հայաստանի Հանրապետության Գործողությունների ծրագրի նախագիծ
(2014-2016 թվականներ)
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play