ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է հանրապետության երեք խոշոր հավկիթ արտադրող ընկերություններ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է հանրապետության երեք խոշոր հավկիթ արտադրող ընկերություններ

  • 18-11-2013 17:38:06   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել  է հանրապետության երեք խոշոր հավկիթ  արտադրող ընկերություններ:
Աշխատանքային այցը նախարարը սկսել է Արմավիրի մարզի   «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, եղել է թռչնաբուծարաններում և հավկիթի փաթեթավորման արտադրամասում: Այսօր այս ընկերությունը բավարարում է տեղական շուկայի հավկիթի պահանջարկի 30%-ը:
 Այնուհետև նախարարը մեկնել է Կոտայքի մարզի «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»:
«Մենք արդեն երկու ամիս է ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան և այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում  մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դիվիցիտ: Մեր տեղական  արտադրության ծավալները մեզ կբավարարվի»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով հավկիթի թանկացմանը`  նախարարը մասնավորապես նշել է, որ այն պայմանավորված է  թե′ գազի, թե' էլեկտրոէներգիայի, թե'  կերի թանկացումների հետ:
Նկատի ունենալով ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 16 մլն  ձվի լրացուցիչ պահանջարկը, հանրապետության բոլոր թռչնաբուծարաններն էլ ձեռնամուխ եղան վառեկները ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակի ավելացմանը: Վերջին 2-3 ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 373 հազար վառեկ, որոնց ձեռք են բերել «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ը, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ -ը, «Աշտարակ Ձու» ՍՊԸ-ն  և այլ ֆաբրիկաներ:
Ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից,  60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի  950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավել ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը: 
Այցի ավարտին հավկիթ արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին տեղեկացրեցին, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play