Գյումրու “Մուշ-2” թաղամասի 25 բնակարան արդեն ապահովված է գազով


Գյումրու “Մուշ-2” թաղամասի 25 բնակարան արդեն ապահովված է գազով

  • 19-11-2013 16:42:40   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն

Գյումրու “Մուշ-2” թաղամասի մոտ 25 բնակարան արդեն ապահովված է գազամատակարարմամբ, իսկ 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը. այս փաստն այսօր արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացում:  Աշխատանքների սահուն ընթացքին խոչընդոտող “փակ դռների” խնդրի կարգավորմանն ակտիվորեն աջակցում է Շիրակի մարզպետարանը: 
Հետեւողական այս աշխատանքների ընթացքին հետեւող ՀՀ քաղաքաշինության նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ “Գլենդել հիլզ” և “Արտինժեներինգ” ընկերությունները ժամանակացույցին եւ նախագծին համապատասխան արդեն ավարտում է օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքները եւ փուլային տարբերակով բնակարաններն ապահովվում են գազամատակարարամամբ: ”Առաջիկա օրերին “Մուշ-2” թաղամասն ամբողջությամբ կապահովվի ջեռուցմամբ եւ տաք ջրով”,-ավելացրեց պարոն Թադեւոսյանը: 
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր  քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության առջեւ, տեղադրել յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք ունեն: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,- նշել էր նախարարը: 
  Ավելացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ “Մուշ-2” թաղամասի եւ Ախուրյանի շինհրապարակներում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ համապատասխանաբար` 8 եւ 4 շենքերի կառուցման աշխատանքները: Այսօրվա դրությամբ “Մուշ-2”-ում ավարտված են կառուցվող 8 շենքերի հողային, ընթանում են 2 շենքի հիմնային հեծանների երկաթբետոնե աշխատանքները: Ախուրյանում մինչեւ տարեվերջ առանց ներքին հարդարման կավարտվի 3 շենքի աշխատանքները, իսկ մեկ շենքինը` եկող տարի: “Եկող տարվա ավարտին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի եւ լրացուցիչ ծրագրի արդյունքում եւս 1000 անօթեւան ընտանիք կապահովվի բնակարանով”,-հավելեց նախարար Թադեւոսյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play