Երևանում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը


Երևանում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

  • 21-11-2013 15:36:19   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների  և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության  աշխատակիցների հետ:


Քննարկվել են մայրաքաղաքաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր:
Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս տարի ևս լավագույն ձևավորում ապահոված հասարակական, առևտրի և սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից: 


Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առևտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի ևս հետամուտ է լինելու   առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաև նախատոնական  առևտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: 


Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում և բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների  դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Կանոնակարգված առևտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաև համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play