Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում


Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

  • 21-11-2013 18:38:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված  «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովը մեկնարկել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգի ցուցադրությամբ:

Նախարարին ու գիտաժողովի մյուս հյուրերին ներկայացվել է    դպրոցական լաբորատորիայի հնարավորությունները և այն կրթական գործընթացում ներդնելու հեռանկարը: «Նաիրի» լաբորատորիայի պատասխանատուները հավաստիացրել են, որ  ռոբոտատեխնիկայի կրթական մեթոդաբանությունն այժմ փորձ է արվում դարձնել հայերեն: Ներկայումս ռոբոտիկայի խմբակներ գործում են հանրապետության 55 դպրոցներում, որոնցում ներգրավված է 900 աշակերտ: Սակայն այդ ցուցանիշը կարող է առավել մեծ լինել, եթե դպրոցները կարողանան ձեռքբերել համապատասխան լաբորատորիաներ՝ ինչը խմբակներ բացելու առաջին կարևոր նախապայմանն է: 

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններր և Հայաստանի կառավարությունը, մասնավորապես   ԿԳՆ-ն,  համագործակցության մեծ փորձ ունեն: «Նախարարության և  Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համատեղ քննարկումների ընթացքում առաջ է քաշվել այն հարցը, որ ռոբոտիկայի խմբակները կարող են արդյունավետ լինել, ոչ միայն որպես արտադասարանական խմբակներ, այլև գուցե հնարավոր լինի մշակել մի այնպիսի մոդել, որը դառնա Հայաստանի կրթության հաջորդ ինտելեկտուալ բրենդը ՝շախմատից հետո: Այս պահին սա շատ ամբիցիոզ կանխատեսում է, սակայն անիրատեսական չէ: Այդ իմաստով շատ կարևոր է ծրագրի հայկականացումը, որը հնարավորություն կտա կրթական բաղադրիչի մատուցումը մայրենի լեզվով կատարել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեխնոլոգիական կրթության պահանջարկի խթանումը Հայաստանի կառավարությունը դիտարկում է առաջնահերթություն: 
Միջոցառումը կազմակերպվել էր ԱրմՌոբոտիքսի «Հայաստանի ռոբոտոտեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի» շրջանակում: Կազմակերպիչն է «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը» (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play