“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ-ն 2014թ. կավելացնի չվերթների քանակը


“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ-ն 2014թ. կավելացնի չվերթների քանակը

  • 25-11-2013 13:57:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 22-ին, “Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն: 
Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:
“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:
Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղևորների համար:
“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play