Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում են


Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում են

  • 25-11-2013 15:59:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: 
“Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է կատարել այդ պարտավարությունների կատարման գործընթացում”,- ողջունելով հյուրին նշեց նախարար Թադեւոսյանը:
Իր հերթին, պարոն Մոֆլագը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ճանապարին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը Հայսատան է ժամանել նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպվող Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով: 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին, ստանձնելով բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play