Մտահո՞գ են արդյոք երիտասարդները բնապահպանական խնդիրներով (Տեսանյութ)


Մտահո՞գ են արդյոք երիտասարդները բնապահպանական խնդիրներով (Տեսանյութ)

  • 26-11-2013 16:10:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Որքանո՞վ են երիտասարդները տեղյակ Հայաստանում ահագնացող բնապահպանական խնդիրների մասին: Մտահո՞գ են արդյոք այս խնդիրներով և ինչպե՞ս են տեսնում լուծումները: Հատկապես ուսանողությանը բնապահպանական աղետի մասշտաբները ցույց տալու նպատակով Համահայկական բնապահպանական ճակատը սկսել է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմի հանրային ցուցադրությունների շարքը Հայաստանի ուսումնական հաստատություններում: Առաջին ցուցադրությունը կայացավ նոյեմբերի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ցուցադրությունից հետո ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և մտահոգություններով: Ֆիլմում ներկայացվում է հանքարդյունաբերվող Հայաստանի կենդանի պատկերը: Սա այն է, ինչ չի ցուցադրվում հեռուստատեսությամբ և ինչը հետևողականորեն թաքցվում է հանրությունից:
Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է, ուստի թե´ Երևանի, թե´ մարզերի բոլոր բուհերի ուսանողներին կոչ ենք անում կազմակերպել այս ֆիլմի նմանատիպ դիտումներ, որոնք մեծապես կօգնեն` բարձրացնելու հանրային իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների շուրջ, ինչն էլ հնարավորություն կտա գտնելու խնդիրների լուծման ավելի արագ և արդյունավետ ուղիներ:
Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=RgaINOSHaO4
 
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
 
Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront
Յութուբյան ալիք`       http://www.youtube.com/user/armecofront
Էլ. փոստ`                      [email protected]
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն