Երևանի ավագանու նիստին կներկայացվի Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը


Երևանի ավագանու նիստին կներկայացվի Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը

  • 27-11-2013 16:57:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ։


Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է <<Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ նախագծի վերաբերյալ սահմանված ժամկետում որևէ առաջարկություն և դիտողություն չի ներկայացվել: Տեղի չեն ունեցել նաև հանրային բաց լսումները՝ մասնակցության դիմումների բացակայության պատճառով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տրվել  Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play