Երևանի բակերի նկարազարդման 2013թ. ծրագիրն ավարտվել է


Երևանի բակերի նկարազարդման 2013թ. ծրագիրն ավարտվել է

  • 28-11-2013 13:36:44   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, տարեսկզբից ծավալուն աշխատանքներ իրականացվեցին նաև բակերի նկարազարդման ուղղությամբ: 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում ընդհանուր 11990 քմ մակերեսով նկարազարդման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2012թ.-ին, նկարազարդման աշխատանքեր էին իրականացվել շուրջ 190 բակերում: Հաշվի առնելով ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի աշխատանքներում ևս կընդգրկվի բակային տարածքներում նկարազարդումների ծրագիրը: 

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play