ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունն՝ ավելի գրավիչ պայմաններով


ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունն՝ ավելի գրավիչ պայմաններով

  • 29-11-2013 10:53:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այժմ, ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև վայելել անսահմանափակ ինտերնետի հնարավորությունները:
 
«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով: I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:
 
Իսկ II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:
 
Հիշեցնենք, որ, ինչպես և նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաև օգտվել ինտերնետից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play