Թեհրանում տեղի ունեցավ «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը


Թեհրանում տեղի ունեցավ «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը

  • 29-11-2013 14:54:18   | Իրան  |  Բարեգործություն

Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
 
Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը և գործունեությունը:
 
Այնուհետև ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն