ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին

  • 29-11-2013 15:13:29   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է  Համաշխարհային բանկի  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի խմբի  ղեկավար Նիկոլաս Ահյուսուսսի գլխավորած  պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  նշել է,  որ կարևորում է ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի   իրականացման ողջ ընթացքի նկատմամբ: «Այս ծրագիրը գյուղացիական տնտեսությունները մեծ ոգևորությամբ են ընդունել, որին ականատես ենք եղել  մարզեր այցելելու ժամանակ:  Ծրագիրը խթանել է նաև անասնապահության զարգացմանը, որի արդյունքում   անասնագլխաքանակի 20 տոկոս աճ է արձանագրվել»,- ասել  է նախարարը:

Պարոն Ահյուսուսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ  միշտ հաճույքով է գալիս Հայաստան և այս անգամ  երկու կարևոր նորություն է փոխանցելու: «Համաշխարհային բանկը գոհ է ծրագրի  իրականացման արդյունքից  և հաստատել է երկրորդ ծրագիրը, որը կապահովի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  ծրագրի շարունակականությունը»,- նշել է խմբի ղեկավարը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նոր թափ են հաղորդում ծրագրի  ընթացքին:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play