Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» “The Banker” ամսագրի կողմից


Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» “The Banker” ամսագրի կողմից

  • 02-12-2013 14:24:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Ամերիաբանկը “Financial Times” հեղինակավոր կազմակերպության “The Banker” ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:Այս մրցանակին  Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ “The Banker” ամսագրի 2013թ. “Տարվա լավագույն բանկ” 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: “The Banker”-ի մրցանակը աշխարհում  հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն:

Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց:Մասնավորապես նշվել է, որ Բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրելէ 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկլինելու վարկանիշը,ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկմանորակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն  Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:

           

 

 

***

«Ամերիաբանկ» ՓԲԸՀայաստանիդինամիկզարգացողբանկերիցէևդասվումէերկրիամենակայունև խոշոր ֆինանսականհաստատություններիշարքին: ԱյնՀայաստանումառաջիններդրումայինբանկնէևսկսած2007թ-ից` տրամադրումէնորարարականբանկայինծառայություններիլայնտեսականի: «Ամերիաբանկ»ՓԲԸունիվերսալբանկէ, որըմատուցումէկորպորատիվ, ներդրումայինևմանրածախբանկայինծառայություններ` տրամադրելովբանկայինլուծումներիամբողջականփաթեթ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play