ՀԿԵ-ն մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսին


ՀԿԵ-ն մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսին

  • 03-12-2013 14:52:14   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում: 
Ցուցահանդեսը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: 
Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Տիգրան Սարգսյանի խոսքերով, նման միջոցառումները կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
 Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
Ննջավագոնի կուպեի տեսքով ձևավորված Հարավկովկասյան երկաթուղու տաղավարում հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահները զրուցեցին Ընկերոթյան գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Վարչապետը հետաքրքրվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքով և Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորություններով:
Հարկ է նշել, որ օրիգինալ ձևավորված ՀԿԵ-ի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ցուցահանդեսի այցելուների, այլ նաև միջոցառման այլ մասնակիցների մոտ: 
«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական համատեղ նախագծերը տրանսպորտի ոլորտում» կլոր սեղանին: Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է ՀԿԵ գործունեության հիմնական ուղղությունները, ուղևորա- և բեռնափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունները, անցած 5 տարիներին արձանագրված ձեռքբերումները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play