Տեխնոլոգիական ոլորտի 5 հայկական կազմակերպություններ ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը


Տեխնոլոգիական ոլորտի 5 հայկական կազմակերպություններ ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

  • 03-12-2013 18:51:58   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սույն թվականի նոյեմբերի 28-29 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառումը, որին մասնակցեց նաև հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակությունը։ Պատվիրակության մեջ ներառված էին Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies, Instigate, Symotec, Synergy ընկերությունները, Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը: Պատվիրակության աշխատանքները համակարգում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը։
Հայկական պատվիրակությունն ավանդաբար կազմակերպված հայկական ՏՏ անկյունում ներկայացնում էր մի շարք լուծումներ, այդ թվում․
3D տպիչ
Ռոբոտներ
Հայկական առաջին թաբլետ համակարգիչը՝ArmTab
Լուծումներ հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար
Կրթական նախաձեռնություններ:
Մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ընկերությունների հայտերից երեքն արժանացան մրցանակի․
Technology and Science Dynamics Inc ընկերության լուծումները հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար արժանացան «Տարվա ծրագրային ապահովում» և «Լավագույն Մուլտիմեդիա Լուծում» մրցանակների
«ՏՏ Կրթության լավագույն ծրագիր» մրցանակին արժանացավ Instigate ընկերությունը` ներկայացնելով Նաիրի կոնսորցիումի համալիր կրթական ծրագրերը:
Հատկանշական է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ մասնակցում էր հիմնականում կրթության ոլորտի համար նախատեսվող բազմապիսի ծրագրերով՝ Symotec և Instigate ընկերությունների կողմից ներկայացված ուսումնական ռոբոտներով, Synergy ընկերության կողմից ներկայացված կրթական համակարգի կառավարման տեղեկատվական համակարգով, Գյումրու ՏՏ Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերով,  Technology and Science Dynamics Inc ընկերության դպրոցական թաբլեթներով և ներկառուցված կրթական ծրագրերով։
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մասին
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.` ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play