Նոր հյուրանոց մայրաքաղաքում


Նոր հյուրանոց մայրաքաղաքում

  • 04-12-2013 16:32:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում բացվել է համաշխարհային ճանաչում ունեցող <<Հայաթ Փլեյս>>հյուրանոցային ցանցին պատկանող <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցը: 


Նորակառույց հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Հյուրանոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, <<Ինտեռարմ-Մ>>ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանին և <<Hyatt International Company>> ընկերության փոխնախագահ Ֆրենկ Լևիին:


Հանրապետության նախագահը և Երևանի քաղաքապետը հյուրանոցի սեփականատիրոջ և հյուրանոցի կառավարումն իրականացնող <<Հայաթ Հոթելզ Քորփորեյշն>> ընկերության պատասխանատուի ուղեկցությամբ շրջել են միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղեկացել ստեղծված աշխատատեղերի և առաջարկվող ծառայությունների որակի մասին: 


Նշվել է, որ <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում, և որ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ <<Հայաթ Փլեյս Երևան>> հյուրանոցի մուտքը Հայաստանի շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ: 

 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play