Երևանի ավագանու նիստին կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը


Երևանի ավագանու նիստին կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը

  • 05-12-2013 11:11:14   | Հայաստան  |  Տնտեսություն

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։ 


 
 Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>>Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել և  ներկայացվել  են <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:  


 
Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է:


 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում ենոր նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play