Հրավերք` մասնակցելու “Փրկարարական աշխատանքների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում” ուսումնավարժանքին Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում


Հրավերք` մասնակցելու “Փրկարարական աշխատանքների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում” ուսումնավարժանքին Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում

  • 05-12-2013 12:31:23   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն

Ե՞րբ.            Դեկտեմբերի 6 , 2013 թ.  ժամը 13.30-14:30


Ո՞րտեղ.  Վայոց Ձորի մարզի Արփի համայնքի դպրոցում 
Մեկնումը.  Դեկտեմբերի 6-ին ժամը  9:30-ին ՕՔՍՖԱՄ-ի գրասենյակի մոտից (հասցեն` ք. Երևան, Թումանյան 35/11, հեռ: 010- 58-84-18): 

Հրավերք` մասնակցելու  “Փրկարարական աշխատանքների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում” ուսումնավարժանքին Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում 

Ի հիշատակ դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի և կարևորելով աղետներին դիմակայելու հանրային պատրաստվածությունը` ՕՔՍՖԱՄ-ը և �Ապավեն համայնքներին� հասարակական կազմակերպությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու “Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքերի իրականացում հանրային միջոցառմանը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 6-ին Վայոց Ձորի Արփի համայնքում ժամը 13.30-14.30-ը:Ուսումնավարժանքի  հիմնական նպատակն է իրազեկել բնակչությանը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ունակությունների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում աղետների արձագանքման համայնքային խմբերի և մարզային փրկարարական վարչության արդյունավետ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ:

Վարժանքը կտևի 30 րոպե, որին կհաջորդեն քննարկումներն ու կարծիքների փոխանակումը ուսումնավարժանքի մասնակիցների և հյուրերի մասնակցությամբ: 

Ուսումնավարժանքը անցկացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության բաժնի (DIPECHO) և ՕՔՍՖԱՄ-ի կողմից ֆինանսավորվող �Աղետների ռիսկի նվազեցման� տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: 

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը: 

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը և տրանսպորտային միջոցի անհրաժեշտությունը  մինչև դեկտեմբերի 5-ը, 18:00  էլ.փոստով khovhannisyan@oxfam.org.uk կամ հեռ. (091) 20 34 51: Դիմել Օքսֆամի հասարակայնության հետ կապերի և քարոզարշավների պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանին:

Օքսֆամը, սկսած 1994 թվականից կազմակերպությունը  Հայաստանում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ: 

 KRISTINE HOVHANNISYAN | Communication and Campaign Officer

Oxfam| Armenia, Yerevan | 374 91 20 34 51| skype:kristinehovhannisyan
http://www.oxfam.org.uk/armenia
https://www.facebook.com/Oxfam.Armenia  
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play