Կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների մի շարք փողոցների ջրամատակարարումը


Կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների մի շարք փողոցների ջրամատակարարումը

  • 05-12-2013 18:12:20   | Հայաստան  |  Տնտեսություն
 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 6-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների   անհատական տնատիրություների և արտադրական տարածքների ջրամատակարարումը, իսկ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով: 
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար:
 
«Երևան Ջուր» ՓԲԸ
 
 
05.12.2013թ.
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play