ԱՐՄԵՆԱԼ -ի 3 աշխատակից դարձան ընկերության բաժնետերեր


ԱՐՄԵՆԱԼ -ի 3 աշխատակից դարձան ընկերության բաժնետերեր

  • 09-12-2013 13:36:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան, 9 դեկտեմբերի 2013 թ. - Ալյումինի համաշխարհային  առաջատար արտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության (UC RUSAL) կազմի մեջ մտնող ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի 3 աշխատակից դարձան ընկերության բաժնետերեր: Արտադրական համակարգի ներդրման գործում ակտիվ աշխատանքի համար նրանց խրախուսեցին ՌՈՒՍԱԼ-ի բաժնետոմսերի փաթեթներով: 
Ընկերությունը մշակել է երկարատև պարգևատրման Ծրագիր, որն ուղղված է աշխատակիցների հավելյալ խրախուսմանը, նրանց շահագրգռության բարձրացմանը, գործատուների հաջողությունը աշխատակիցների միջև բաժանելուն և աշխատողների ու բաժնետերերի շահի համակշռմանը: 
ԱՐՄԵՆԱԼ-ի կողմից ծրագրի մասնակիցների կազմում են ընդգրկված տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտեմ Անդրիասյանը, տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևը և Արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, որոնք էլ դարձան  ՌՈՒՍԱԼ-ի պարգևատրման բաժնետոմսերի տերերը:
Հայ բաժնետերերին դրանք հանձնեց ՌՈՒՍԱԼ ՄԸ արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոն: Նոր սեփականատերերի անուններն գրանցվեցին ընկերության հաշվեցանկի մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play