Երևանում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգ


Երևանում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգ

  • 09-12-2013 14:54:51   | Հայաստան  |  Մշակույթ

Դեկտեմբերի 8-ին ` ժամը 15:00-ին,  Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: 
ՀՀ Մշակույթի Նախարարության հովանավորությամբ ու Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, դեսպաններ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ և 1200 դպրոցական՝ քաղաքի տարբեր դպրոցներից:
 
Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի Նախագահ Մաեստրո Տիգրան Հեքեքյանն իր ելութում նշեց. ՛՛ Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ եգելու համար խոչընդոտներ չկան: Ես ուզւոմ, եմ, որ դուք այսօր՝ այս համերգից  <<վարակված>>` վազեք երգչախմբեր, որովհետև ոչինչ այնպես չի միավորում մարդկանց ինչպես երաժշտությունը՛՛:
  
Իրենց ողջույնի խոսքերն ասացին Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու  Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի Նախագահ Գայանե Բաղդասարյանը:
Միջոցառման վերջում Մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ և օգնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն երգեց Կոմիտասի՝ ՛՛Սոնա Յար՛՛ ստեղծագործությունը
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play