Բարեգործական համերգ Նորքի տուն-ինտերնատում


Բարեգործական համերգ Նորքի տուն-ինտերնատում

  • 09-12-2013 16:51:43   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Դեկտեմբերի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգ էր կազմակերպել մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նախարար Արմեն Երիցյանի կողմից գալիք Ամանորի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ փոխանցելով տուն-ինտերնատի տարեց բնակիչներին' փողային նվագախումբը տոնական կատարումներով բազմաթիվ հաճելի պահեր պարգևեց իր հանդիսատեսին:

ԱԻՆ նվագախումբը հիմնադրվել է 2010 թ. և ստեղծման օրվանից մեկ անգամ չէ, որ հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնություններով: Բարեգործական համերգներ են կազմակերպվել նաև Խարբերդի և Երևանի Մարի Իզմիլյանի անվան մանկատներում:

Նոյյան տապան  -   Բարեգործություն