Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ստացել են սպայական կոչում (Տասանյութ)


Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ստացել են սպայական կոչում (Տասանյութ)

  • 11-12-2013 18:07:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների։

Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի, կադրերի, ծառայության կազմակերպման վարչությունների, ինչպես նաև Երևանի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու հրշեջ-փրկարարական ջոկատների 19 աշխատակցի:

Շնորհավորելով առաջին սպայական կոչումը ստացած աշխատակիցներին՝ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ հպարտանում է փրկարարի կոչմամբ և նորաթուխ սպաներին մաղթեց անվտանգ ծառայություն:
- Չնայած ներկայումս ԱԻ նախարարությունը լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները` մենք չպետք է բավարարվենք եղածով և պիտի շարունակենք միասին գնալ առաջ,- ասաց Ա. Երիցյանը:
 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն