Մայրաքաղաքում ողջ գիշեր կատարվել են ձնամաքրման աշխատանքներ


Մայրաքաղաքում ողջ գիշեր կատարվել են ձնամաքրման աշխատանքներ

  • 12-12-2013 10:36:07   | Հայաստան  |  Տնտեսություն

Դեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: 




Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի: 




Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ներգրավված աշխատակիցները: Ընդհանուր թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվել՝ առատ տեղումների հետևանքները հնարավորին արագ վերացնելու համար: 




Աշխատանքների համակարգումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի անմիջական վերահսկողության ներքո, ով տարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել է քաղաքապետին: 




Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ  640խ/մ ավազ։ Աշխատանքները շարունակվում են: 


Վաղ առավոտից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավվում են նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play