Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են


Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

  • 12-12-2013 18:05:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: 



Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ: 
 

Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: 



Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի և աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: 


Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: 

 



 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play