Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

  • 13-12-2013 12:18:40   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: 


Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ: 


Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները: 


Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ  մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խ/մ ավազ: 


Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան: 


Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play