ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

  • 13-12-2013 13:08:53   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում  նախատեսվող տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունների մասին` դրանց վերաբերյալ կարեւորելով ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարության մոտեցումները: Նշվեց, որ հիմնականում շեշտը դրվելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել: Ծրագրի նախագծի վրա ներկայումս աշխատում է նաեւ ՀԲ փորձագիտական  թիմը:
Փոխվարչապետ նշելով, որ ծրագիրը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, կարեւորեց տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում դրա իրականացումը: Անդրադառնալով բաղադրիչներին` նա  մասնավորապես  առաջարկեց  հարավային մարզերում զբոսաշրջային միջանցքի զարգացման ուղղությունից բացի, մյուս մարզերի համար եւս  նպատակային ծրագրեր նախատեսել,  որոնք կունենան  կոնկրետ տարածքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող  նշանակություն: Որպես օրինակ նշվեց  Դիլիջան քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքների իրականացումը, ինչը կարեւոր է քաղաքի հետագա զարգացման համար:  
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ կողմերի քննարկեցին նաեւ ծրագրի մեկնարկի ժամկետների, ֆինանսավորման հետ կապված հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play