Մաքրվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների բակերը


Մաքրվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների բակերը

  • 13-12-2013 16:17:32   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները: 


Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ:


 Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են <<Տեխնոլոգիա>> առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:  


Հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաև մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաև երեխաների ծնողների աջակցությամբ:  

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play