Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աննախադեպ ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ համերգով


Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աննախադեպ ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ համերգով

  • 17-12-2013 11:05:06   | Հայաստան  |  Մշակույթ

Դեկտեմբերի 20-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աննախադեպ մի նախագծով՝ ՎԻԵՆՆԱ ԳԱԼԱ համերգով, որին կմասնակցեն սոպրանոներ ՀՀ վաստ.արտիստ Անահիտ Մխիթարյանը և Աննա Րիանը /Ավստրիա/: Ավստրիացի հանրահայտ կոմպոզիտորների հայր և որդի Շտրաուսների, Ժոզեֆ Շտրաուսի, ինչպես նաև Էմիլ Վալդտեյֆելի, Ֆրանց Լեհարի, Ֆրանց Սուպպեի, Ռուդոլֆ Սյեժինսկիի հրաշալի երաժշտությունը կհնչի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ Ավստրիայից ժամանած հայտնի դիրիժոր Վոլֆգանգ Գրյոսի ղեկավարությամբ:
Համերգի նպատակն է հանրահայտ վիեննական պարահանդեսի ավանդույթները  ներդնել Հայաստանում, և յուրաքանչյուր տարի Ամանորի շեմին հայ հանդիսատեսին նվիրել հիասքանչ երեկո:
Հանդիսատեսի ներկայությունը երեկոյան զգեստով և պարահանդեսին հարիր այլ աքսեսուարներով /այդ թվում՝ դիմակ/ կլրացնի հրամցվող վիեննական բարձրարվեստ երաժշտությունը՝ ստեղծելով պարահանդեսային մթնոլորտ:
Այս երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է «ԱՎԵ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Դոմուս» ծրագրին:
Ի դեպ, երեկոյին իր մասնակցությունը կբերի Հանրային հեռուստաընկերությունը՝ հետագայում այն հեռուստադիտողին ներկայացնելու նպատակով:
 
Տոմսերը վաճառվում են օպերային թատրոնի տոմսարկղում՝
53 33 91, 56 58 03 /Մաշտոցի պող./, 
ինչպես նաև www.toms.am և  www.tomsarkgh.am կայքերից՝ առաքումով:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 58 63 11, 093 31 41 51:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play