Չնայած ձյանն ու ցրտերին, «Երևան Ջուր» ընկերությունում աշխատանքները չեն դադարում


Չնայած ձյանն ու ցրտերին, «Երևան Ջուր» ընկերությունում աշխատանքները չեն դադարում

  • 17-12-2013 12:42:22   | Հայաստան  |  Տնտեսություն

           Նոյեմբերին, կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ, ընկերությունը ձեռնարկել էր միջոցներ համակարգում իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Բնականաբար, նոր ծրագրեր ևս չեն սկսվել: Սակայն աշխատանքներ համակարգում այնուամենայնիվ շարունակվել են իրականացվել, և ոչ փոքր ծավալների: Խոսքն առաջին հերթին բաշխիչ ցանցի վերակառուցման ու կարգավորման մասին է, որը պահանջում է մանրակրիտ ինժեներական աշխատանք և բարձր մասնագիտական կարողություններ ու ներկայիս պայմաններում առաջնահերթ նշանակություն ունի նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքների հասնելու առումով:

            Այսպես, ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվել են գոտիավորման աշխատանքներ Նոր Նորքի Վիլնյուսի փ. 49 և 53 շենքերի, Քանաքեռի Սարկավագի փողոցի թիվ 126 և 128 շենքերի, ինչպես նաևԶեյթունում՝ Դավիթ Անհաղթ փողոցից սկիզբ առնող և դեպի Մյասնիկյան պողոտա ձգվող 150մմ տրամագծով թուջե ջրագծի հարակից տարածքներում, Շենգավիթի Շարուրի փողոցում և այլն: Դրանց  արդյունքում ամենուր ջրագծերի քայքայված հատվածները փոխարինվել են նորով,  ուրիշները՝ խցափակվել են ու շահագործումից հանվել, տեղադրվել եննոր փականներ: Այս ամենի արդյունքում դադարեցվել է ջրի կորուստը, բարելավվել է սպառողների ջրամատակարարումը և լուծվել ջրի անբավարար ճնշման հետ կապված խնդիրները:

            Իսկ Սարի Թաղի ստորին հատվածի մի քանի փողոցներ, որոնք նախկինում ջուր էին ստանում «Արին-Բերդի» օրվա կարգավորիչ ջրամբարից ձգվող 700մմ տրամագծով ջրատարից, միացվել են «Դինամո» օրվա կարգավորչ ջրամբարի ջրագծին: Դրանից սպառողները չեն տուժել, մինչդեռ նորարարության շնորհիվ չկա այլևս անհրաժեշտություն վերը նշված ջրատարում մշտապես ապահովել 5 մթն ճնշում: Դրա շնորհիվ բարձրացել է ջրատարի շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հնարավոր է դարձել խնայել 15լ/վ ջրաքանակ:

            Ավարտվել է նաև Մալաթիա-ՍեբաստիայիԱ-2 զանգվածի Անդրանիկի փողոցի վթարված ջրագծի և 18 շենքի կոյուղագծի, Բ-1 զանգվածի93-98 շենքերի վթարված ջրագծի և Անդրանիկի 52, 54 շենքերի կոյուղագծիվերակառուցման, Կենտրոնում՝ ճնշման կարգավորիչ փականների և ճկուն միացումների փոխարինման, Արշակունյաց պողոտայում 10 հատ դիտահորերի վերակառուցման և բոլոր դիտահորերում եղած հանգույցներիապամոնտաժման աշխատանքները:

            Միևնույն ժամանակ, չնայած ձյանն ու ցրտերին, շարունակվել են Նուբարաշենի 6-րդ փողոցում ինքնահոս ջրագծի կառուցումը, Հրազդանի կիրճում ու Նորագյուղում՝ կոյուղագծերի կառուցումը, Ծարավաղբյուրի սանիտարական գոտու վերանորոգումը և մի շարք այլ ծրագրեր:

            Ընդհանուր առմամբ նոյեմբերին «Արևելք» և «Արևմուտք» շահագործման տնօրինությունների ուժերով կառուցվել է 448 մետր նոր՝ մետաղական ջրագիծ, /ևս 593 մետր կառուցվել է պոլիէթիլենից, համակարգի Պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծրագրով/, փոխարինվել՝ 48 մետր ջրագիծ և 20 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1927 մետր վթարված ջրագիծ: Նույն ժամանակամիջոցում վերացվել է 647 ջրագծի վթար, 1641 վթար ջրահեռացման համակարգում և 298-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 50 փական և 12 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 73 ջրաչափական հանգույց, մաքրվել է 58 դիտահոր և 929 անձրևաընդունիչ:

            Բնական պետք է համարել, որ համակարգում շարունակաբար իրականացվող աշխատանքները նույնպես շարունակաբար հանգեցնում են սպառողների ջրամատակարարման բարելավմանը: Այսպես, նոյեմբերին Երևանում սպառողների 76%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, ինչը 2%-ով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը, 22%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 ժամյա՝ ընդամենը 2%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարվող ջրի որակին, ապա անցած ամիս «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1524 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

            Շարունակվել է աշխատանքը ջրի սպառման վերահսկման և հաշվառման կատարելագործման նպատակով, որի արդյունքում հաշվետու ամսին ընկերության կողմից կազմվել է 481տարաբնույթ խախտման ակտ, որից 48-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է 253-ով: Եվս 25 բաժանորդ տեղադրել է ջրաչափ: Իսկ վաճառված ջրաքանակը նոյեմբերին 233 հազար մ3-ով գերազանցել  է 2012թ. նույն ժամանակամիջոցի արդյունքը, ինչը վկայում է ջրի հաշվառման գործում շարունակվող առաջընթացի մասին:

            Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. նոյեմբեր ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

 

 

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

նոյեմբեր

2012թ.

նոյեմբեր

2013թ.

նոյեմբեր

2013թ.նոյեմբերը 2012թ. նոյեմբերի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11 886

9 086

8 562

- 524/2008թ. նոյեմբերից` -3324/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

328 000

 

62 000

 

47 000

- 15000/2008թ. նոյեմբերից`-281000/

Ջրամատակարարման շարունակականություն` %  

83,8

 

95,8

96,6

+ 0,8% կետ /2008թ. նոյեմբերից`+ 12,8% կետ

 

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play