Ա.Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի ղեկավարների մասնակցությամբ


Ա.Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի ղեկավարների մասնակցությամբ

  • 17-12-2013 18:17:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք  ջրօգտագործողների ընկերությունների ( ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին  2013թ. նշված ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու 2014թ. անելիքները: 
Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ  «Ջրային տնտեսության  ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
 
Արձանագրվեց  որ  ՋՕԸ-երը դեռեւս ամբողջությամբ չեն իրականացրել 2013թ. համար նախատեսված աշխատանքները: Փոխվարչապետը հորդորեց  քայլեր ձեռնարկել ` ծրագրված ցուցանիշները մինչեւ տարեվերջ ապահովելու  եւ  ֆինանսատնտեսական պարտավորություններն  ամբողջությամբ  իրականացնելու  ուղղությամբ:
 
Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում ենոր փոխվարչապետն առաջարկեց նաեւ անցկացնել ՋՕԸ-երի խորհուրդների նիստեր` 2013թ.  գործունեության արդյունքները քննարկելու նպատակով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play