Մայրաքաղաքում շարունակվում են մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

  • 19-12-2013 11:30:31   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։


Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ <<Ֆլեշմոբ Դիվիզիա>> ԵՀԿ-ի և <<Միասին>> երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական դեսանտը Երևանի Ամիրյան փողոցում էր: 


Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաև փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։ 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play