Ամերիաբանկ, 100 անակնկալներ. մրցույթ ուսանողների համար` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով


Ամերիաբանկ, 100 անակնկալներ. մրցույթ ուսանողների համար` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով

  • 10-11-2010 21:12:25   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ամերիաբանկը շարունակում է բացահայտել 100 անակնկալների շարքը, որոնք բազմազան են եւ իրենց դրսեւորումն են գտնում տարբեր ոլորտներում: Բանկը հայտարարում է մրցույթ «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողների համար, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/: Մրցույթին կարող են մասնակցել նշված ԲՈՒՀ-երի բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն համարձակ մտահղացումներ, նորարարական մտքի բարձր թռիչք, անպարագիծ ու վառ երեւակայություն` պատկերացնելու ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց: Մրցույթի հաղթողների համար սահմանված է մրցանակային ֆոնդ` ըստ զբաղեցրած երեք մրցանակային տեղերի` I տեղ` 300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ: Հայտարարված մրցույթը նպատակ ունի բացահայտել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածողությամբ անձանց, ովքեր Ամերիաբանկում կստանան հետագա մասնագիտական աճի հնարավորություն: Ամերիաբանկը կարեւորելով շնորհալի, նպատակասլաց եւ շարունակ կատարելագործման ու զարգացման ձգտող ուսանողների մասնագիտական կայացումը` հնարավորություն է ընձեռում ուսումնական պրակտիկա անցնել Բանկում, ճանաչել բիզնեսի միջավայրը, շփվել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել մասնագիտական հմտություններ եւ լավագույն արդյունքներ դրսեւորելու դեպքում հետագայում ընդունվել աշխատանքի Ամերիաբանկում: Մրցույթին մասնակցելու պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը զետեղված է բանկի կայքէջում` http://ameriabank.am/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play