Վերականգնվել է Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի մ0+000–կմ8+650 հատվածը


Վերականգնվել է Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի մ0+000–կմ8+650 հատվածը

  • 21-12-2013 13:21:37   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0+000–կմ8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։ 
 
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։ 
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունիցհայտնում ենոր Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն։ 
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքների ղեկավարները։  
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play