ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին


ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին

  • 25-12-2013 12:53:35   | Հայաստան  |  Տնտեսություն

2013 թվականին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղա֊քականության արդյունքում ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:
            Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղա֊տնտեսության համա֊֊֊խառն արտա֊դրանքը կազ֊մել է 857.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա֊հատվածի ցուցանիշը 6.1 %-ով: Նշվածի հետ մեկտեղ անասնա֊պահու֊թյունում 2013 թվականին գրանցված դրական տեղա֊շարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ արդյունք֊ների վրա:
Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները`
.       Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա֊տարածությունների ավելացումը: 2011-2013 թվա֊կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա֊տարա֊ծություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին` 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակար֊դակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:
.         Հիմնական ձեռքբերումներից է 2013 թվականին սերմնաբուծության և սերմ֊ապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյուն֊քում հացահատիկային և հատի֊կաընդեղենային մշա֊կաբույսերի արտա֊դրության ծավալների աննախադեպ ավե֊լացումը: Ընդ որում,  հացահատիկային և հատի֊կա֊ընդեղենային մշակա֊բույսերի արտադրության ծավալները գերազանցում են  նախորդ տարվա մակար֊դակը  շուրջ 20 %-ով, այդ թվում ցորենինը` ավելի քան 26 %-ով: Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքա֊տվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա֊բավության մակար֊դակը, ըստ գնահատման, 2013 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկո֊սա֊յին կետով: Կարևոր է համարվում նաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:
.         2013 թվականին անասնա֊գլխաքանակի աճի միտումները և անասնա֊պահու֊թյան ոլորտում իրականացված ծրագրերը նախա֊դրյալ հանդիսացան անաս֊նա֊֊բուծական հիմնական մթերքների արտա֊դրության ծավալ֊ների ավելացման համար: Ըստ օպե֊րատիվ տվյալների, անասնապահական մթերք֊ների համա֊խառն արտա֊դրությունը կգերազանցի 2012 թվականի մակարդակը ավելի քան 7.0 %-ով  նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
.        Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանն է ուղղվել ,Համայնքների գյուղա֊տնտե֊սական ռեսուրս֊ների կառա֊վարման և մրցու֊նա֊կությանե ծրա֊գիրը: Ծրագիրն իրականացվում է հանրա֊պետության 6 մարզերի (Արա֊գածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղար֊քունիքի, Սյունիքի) համայնք֊ներում: Նպատակն է աջակցել անասնա֊պահական ուղղվա֊ծություն ունե֊ցող բարձր լեռնային և սահմա֊նամերձ համայնք֊ներին` հեռագնա արոտների անցա֊նելիության ապահովման, ջրարբիացման, դեգրա֊դացված արոտների վերա֊կանգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա֊մշակման կարողու֊թյունների ստեղծման միջոցով: Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրակա֊նացվում լրացուցիչ ևս 12 համայնքում:
.         Կարևոր ձեռքբերումներից է գյուղատնտեսությունում տնտե֊սական աճի հետ մեկտեղ արտահանման կառուց֊վածքում գյուղա֊տնտե֊սական ծագման արտա֊դրատեսակների տեսա֊կարար կշռի ավելացումը: 2013 թվակա֊նին հանրա֊պետությունից արտահանվել է շուրջ 63.0 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գեր֊ազանցում է նախորդ տարվա մա֊կարդակը 2 անգամ:
.         2013 թվականին ընդլայնվել են գյուղատնտեսական հումք արտա֊դրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարա֊բերու֊թյունները: Մթերումների գործընթացն ընթացել է սահուն: Պտուղբանջարեղեն վերա֊մշակող ընկե֊րություն֊ների կողմից մթերվել է 56.8 հազ. տոննա պտուղ֊բանջարեղեն, այդ թվում՝ 13.0 հազ. տոննա ծիրան, որի ծավալները գերա֊զանցել են նախորդ տարվա մակարդակը 47.5 %-ով: Ընթացիկ տարում մթերվել է 167.2 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 156.6 հազ. տոննայի դիմաց: Էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղա֊տնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործընթացում:
.         Հաջողությամբ իրականացվել են գյուղատնտեսությունում տնտեսա֊վարող֊ներին աջակցության մի շարք ծրագրեր: Մասնավորապես ,Հողօգտա֊գործողներին մատչելի գներով ազո֊տա֊կան պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակ֊ցության>> ծրա֊գրերը, որոնց շրջանակներում 2013 թվա֊կանին գարնան գյուղատնտեսական և աշնանային աշխատանքների համար, համայնքներում, հողօգտա֊գործող֊ներին շուկայա֊կանից ցածր գներով հատկացվել է պահանջված քանա֊կությամբ ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ:
Զգալի աշխատանքներ են տարվել գյուղա֊տնտե֊սական գործու֊նեություն իրակա֊նացնող տնտեսա֊վարողներին մատչելի պայման֊ներով վարկերի տրամադրման ուղղու֊թյամբ: ՀՀ կառա֊վարության կողմից հաս֊տատ֊֊ված կարգին համապա֊տաս֊խան՝ գյուղա֊տնտեսու֊թյան ոլորտին տրա֊մա֊դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի֊դա֊վորվել է, իսկ հանրա֊պետության առավել կարիքավոր 225 համայնք֊ների համար սուբսի֊դավորվել է վար֊կերի տոկոսա֊դրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանա֊կահատ֊վածում գյուղա֊տնտեսությունում տնտեսա֊վա֊րող֊ներին տրա֊մադրվել է 49.4 մլրդ դրամի 57.9 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ:
.         Շարունակվել է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջո֊ցառումների իրա֊կա֊նա֊ցումը: Մշակվել է ,Հայաստանի Հանրա֊պետությունում գյուղա֊տնտեսական կոո֊պերացիայի զարգացման հայեցակարգիե նախագիծը, որով հստակեցվել են գյուղա֊տնտեսությունում կոոպերացիայի խթանման քաղաքա֊կանության հիմնական ուղղու֊թյունները։
            Նախարարության խորհրդատվական համակարգի մի֊ջոցով աջակցություն է ցուցաբերվել գյուղա֊տնտեսական գործունեություն իրա֊կանացնող կոոպե֊րատիվների ձևավորմանը։ ,Համայնքների գյուղա֊տնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու֊նակությանե վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մար֊զերում ստեղծվել են 67 արոտօգտա֊գործողների սպա֊ռողական կոոպերա֊տիվ֊ներ։
.         2013 թվականին որոշակի աշխատանքներ են իրականացվել գյուղա֊տնտեսության տեխնիկական հագեցվածության ուղղությամբ: Մասնա֊վորա֊պես, Բելոռուսի Հանրա֊պետության հետ բանակցությունների արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր գներով հանրապետություն է ներկրվել 120 միավոր ՄՏԶ-82.1 մակնիշի անիվավոր տրակտորներ, իրենց գյուղա֊տնտեսական գործիքներով: Տեխնիկան կառա֊վարության որոշմամբ իրացվել է ուղղակի վաճառքի և լիզինգի միջոցով: Նշվածից բացի նախարա֊րու֊֊թյան համակարգմամբ գործող վարկային ծրա֊գրի շրջանակներում 2012-2013թթ. հանրապետություն է ներկրվել և 367 միավոր տրակտորներ և գյուղա֊տնտեսական գործիքներ:
Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխա֊տանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2014 թվականին քաղա֊քականությունն ուղղվելու է հետև֊յալ առաջնահերթ խնդիր֊ների լուծմանը.
.         Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրս֊ների, մասնա֊վորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունա֊վետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:
.          Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակար֊դակի բարձրացումը:
.         Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատա֊րելա֊գործումը, մասնավորապես գյուղատնտե֊սությունում կոոպերա֊ցիայի, տնտեսա֊վարող֊ների համատեղ գործու֊նեությունը խթա֊նելու մեխա֊նիզմների ներդրման միջոցով՝ ար֊տա֊դրության արդյունա֊վետության բար֊ձրացումը:
.         Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա֊բույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնա֊բուծու֊թյան համա֊կարգի զար֊գացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սեր֊մերով հանրապետության ապա֊հովվածության մակարդակի բարձրացումը:
.         Խաղողագործության զարգացմանը կուղղվի խաղողի տեղական սորտերի կոլեկցիոն այգիների հիմնման ծրագիրը:
.         Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմա֊կերպումը, մաս֊նա֊վորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործ֊ընթա֊ցում  արդյու֊նա֊֊վետ մեխա֊նիզմ֊ների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչ֊պես նաև անաս֊նաբու֊ժական հա֊մակարգի կատարե֊լագործումը:
.       Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպա֊տակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
.         Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառե֊լանյութի, հանքային պարարտանյութերի, ընդ որում 2014 թվականին ազո֊տական պարարտանյութի հետ միասին կմատակարարվեն նաև պահանջ֊վող քանակությամբ ֆոսֆորական և կալյումական պարարատանյութեր:
.         Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողա֊բար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնո֊լոգիայի ներդրումը:
.        Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համա֊կարգի աս֊տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար֊կումը:
.         Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցա֊շերտերի կիրառման տեխնո֊լո֊գիաների ներդրումը:
.         Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առող֊ջության պահ֊պանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտա֊դրա֊տեսակների մրցու֊նա֊կության բարձրացման առումով շարունակվելու է սննդա֊մթերքի անվտան֊գության համա֊կարգի բարելավումը, մասնա֊վորապես օրենս֊դրա֊կան հիմքերի կատա֊րելագործումը, տեխնի֊կական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
.         Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավա֊քակազմի համալրման խնդիր֊ները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղա֊տնտեսությունը տեխ֊նիկական միջոց֊ներով ապահովելու տարբեր մատչելի մեխա֊նիզմներ: Առանձ֊նակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատա֊կարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play