Մայրաքաղաքում շարունակվում են բակային տարածքների ու մայթերի ձնամաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են բակային տարածքների ու մայթերի ձնամաքրման աշխատանքները

  • 25-12-2013 14:24:19   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձյան ու սառույցի մաքրման աշխատանքները: 


Նշված բոլոր հատվածները մշակվել են նաև աղ ու ավազի խառնուրդով: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները, որոնց ներգրավվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ: 


Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատել է ընդհանուր թվով 41 միավոր տեխնիկա: Ստացված տեղեկանքների հանրագումարում դեկտեմբերի 25-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 82  տոննա տեխնիկական աղ և   169 խմ շլաքային ավազ: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play