<<Աշտարակ-Կաթ>>-ը ճանաչվել է 2013թ.-ին Հայաստանում լավագույն կաթնամթերք արտադրող


<<Աշտարակ-Կաթ>>-ը ճանաչվել է 2013թ.-ին Հայաստանում լավագույն կաթնամթերք արտադրող

  • 25-12-2013 14:38:55   | Հայաստան  |  Տնտեսություն

<<Աշտարակ-Կաթ>> ՓԲԸ-ն ճանաչվել է 2013թ.-ին Հայաստանում լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն` ըստ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանյան ներկայացուցչության և Պանարմենիան Մեդիա Գրուպ հոլդինգի կողմից կազմակերպված հետազոտական ծրագրի արդյունքների
 
«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» կողմից երևանցիների շրջանում կատարված հարցումների համաձայն` լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել Աշտարակ-Կաթը:
 
Ուսումնասիրություններն իրականացվել են 2013թ., հարցմանը մասնակցել է 1067 մարդ, ովքեր լավագույն տիտղոսին են արժանացրել հայկական 26 ընկերությունների: Սպառողները պատասխանել են հարցերին, թե հատկապես որ խանութներից են օգտվում, ինչ են խմում, ուտում և որտեղ են անցկացնում ժամանակը: Հարցաթերթիկները պարունակել են տասնյակ հարցեր, որոնց արդյունքում որոշվել են տարբեր ոլորտներում լավագույնը համարվող ընկերությունները:
 
Կաթնամթերքի ոլորտում սպառողները լավագույն կոչումը շնորհել են Աշտարակ-Կաթին:
 
Հիշեցնենք, որ Գելլափ Ինթերնեյշնլը շուկայական հետազոտությունների իրականացման ոլորտի առաջատարն է ամբողջ աշխարհում: Այն ներառում է տարբեր երկրներում շուկայական հետազոտություններով զբաղվող 77 անկախ ընկերություններ:
 
«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությանը սպառողական շուկան մանրամասն ուսումնասիրելու առաջարկ էր արել Պանարմենիան Մեդիա Գրուպը, իսկ հուշագիրը կնքվեց ամռանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play