«Բարի լույս» ծրագրի շրջանակներում կկայանա Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան


«Բարի լույս» ծրագրի շրջանակներում կկայանա Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան

  • 17-01-2014 13:46:28   | Հայաստան  |  Մշակույթ

Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, «Արմենիա-TV» հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի շրջանակներում կկայանա Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Մարտ Բաբայանը, Արմենչիկը, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոնան եւ այլոք իրենց երգով եւս մեկ անգամ կհիշեն իրենց եղբորը եւ ընկերոջը՝ Մարկ Սաղաթելյանին:  «Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող…այն  մեզ չի լքի», - երգելու են աստղերը:

Այս տարի Մարկը պատրաստվում էր նշել տարեդարձը, քանի որ  վթարի ենթարկվելուց հետո սկսել էր բոլորովին այլ կերպ նայել կյանքին: 

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում յուրաքանչյուրս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր եւ բարեկամ: 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play