ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին


ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին

  • 20-01-2014 18:22:25   | Գերմանիա  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ:
 
Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։  Ընդունվել է համատեղ կոմյունիկե, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել ապահովելու մարդկանց անվտանգ սնվելու իրավունքը և զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում ազգային և միջազգային մակարդակներում: 2014 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է Ընտանեկան  ֆերմերային տնտեսությունների տարի:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բեռլինում գտնվող  մասնակից երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Կանադայի, Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության  զարգացմանն առնչվող հարցեր:
 
Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ մասնագիտացած  ԿԼԱԱՍ գերմանական ընկերության ներկայացուցիչների  հետ:
 
Նա  մասնակցել  է  Բեռլինյան կանաչ շաբաթ  գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես արդեն հաղորդվել է, ցուցահանդեսին  մեր երկիրը մասնակցել է առանձին տաղավարով, ուր  ներկայացվել են ՀՀ-ում արտադրվող կոնյակ, գինի, հյութեր և պարենային այլ ապրանքներ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play